Ուշագրավ փաստեր Վազգեն Մանուկյանի վարչապետության տարիներից (1990թ.-ի օգոստոսի 13-ից մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 26)

0
295

Ուշագրավ փաստեր Վազգեն Մանուկյանի վարչապետության տարիներից (1990թ.-ի օգոստոսի 13-ից մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 26):

Գյումրի քաղաքում 1991թ.-ի 7 ամսվա ընթացքում շահագործման է հանձնվել մոտ 180 հազ.ք.մ. բնակմակերես կամ գրեթե այնքան, որքան 1989-90թթ. միասին: Իսկ ընդհանուր աղետի գոտում 1991թ. առաջին կիսամյակում շահագործման է հանձնվել մոտ 390 հազար քառ.մ, իսկ մինչ տարեվերջ՝ ավելի քան 1 մլն քառ.մ, այսինքն այնքան, որքան նախորդ երկու տարիներին: Հատկանշական են նաև այն որոշումները համաձայն որոնց հանրապետության նախարարությունների գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին, հիմնարկներին և կազմակերպություններին հստակ հանձնարարվում էր որպես սեփական գործունեության գլխավոր խնդիր համարել 1991թ. երկրաշարժի գոտում շինարարությանօբյեկտների շահագործաման հանձնման առաջադրանքների անվերապահ կատարման ապահովումը: Կոնկրետ սահմանվել էր սոցիալական նշանակության օբյեկտների շահագործման հանձնման առաջադրանք, այդ թվում, բնակելի տների գծով՝ 892,2 հազ.քառ.մ, հանրակթական դպրոցների գծով՝ 11792 աշակերտական տեղ, մանկական նախադպրոցական հիմնարկներ՝ 5984 տեղ, հիվանդանոցներ՝ 765 մահճակալ և այլն:

Երկրաշարժից տուժած գոտում շինարարական և վերականգնման աշխատանքները տեղական շինանյութերով ապահովելու կապակցությամբ Վազգեն Մանուկյանը ստորագրել է ՀՀ նախարարների խորհրդի 1991թ. սեպտեմբերի14-ի թիվ 557 որոշումը: Ի դեպ, նշենք, որ 1991թ.-ին ապահովվել է ցեմենտի արտադրության 1507 հազար տոննա ծավալ, ի տարբերություն նախորդ 1990թ.-ի 1466 հազար տոննայի, և հաջորդ՝ 1992, 1993, 1994 թվականներին համապատասխանաբար՝ 368, 198, 122 հազար տոննա: Եվ ընդհանրապես, 1992-1998թթ. Հայաստանում արտադրվել է այնքան զեմենտ, որքան միայն 1991թ.-ին:

Հսկայական աշխատանք է կատարվել նաև աղետի գոտում աշխատող տարբեր միութենական կազմակերպությունների արտադրատեխնիկական բազան պետությանը թողնել ուղղությամբ, որոնցից նույնիսկ միայն մեկը ուներ բետոնաշաղախային հանգույցներ տարեկան 50 հազար խոր.մետր կարողությամբ, ասֆալտ-բետոնի գործարան՝ տարեկան 25,0 հազ.տոննա կարողությամբ, ԲԲԻ պոլիգոն՝ տարեկան 15 հազ.խոր.մետր, արմատուրային արտադրամաս՝ տարեկան 10,0հազ.տոննա, պահեստներ՝ 3 հազ.քառ.մ մակերեսով: Կառուցվել է շինարարների բնակելի թաղամաս 3,0 հազ.տեղով:

#Հայաստան #Գյումրի #ՎազգենՄանուկյան #վարչապետ #Armenia #Gyumri #VazgenManukyan