Վազգեն Մանուկյան՝ ինչպես ձևավորվեց Ղարաբաղ կոմիտեն.«Հայտնի անհայտը», Հ1, 2009թ.

0
470

1988 թվականին Սովետական Հայաստանում սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը ղեկավարելու համար ստեղծվեց կոմիտե, որը Հայաստանի ժողովրդին ուղեկցեց մինչև անկախացում, իսկ նրա անդամների մեծ մասն անկախ Հայաստանի Հանրապետության տարբեր ղեկավար պաշտոններում մասնակցեց անկախ պետության հիմքերի ստեղծմանը։ Այս ամենի մասին պատմում է Կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը, որը 1990-ականների սկզբին որպես վարչապետ ղեկավարեց Հայաստանը, իսկ երկու տարի անց նշանակվեց պաշտպանության նախարար. ռազմական հմուտ գործիչների հետ ստեղծեց հայկական կանոնավոր բանակը, տարածքների ազատագրմամբ ամրապնդվեց ու անվտանգ դարձավ Հայաստանի և Արցախի թիկունքը, ինչը շարունակվեց մինչև 2020 թվականը։ Ֆիլմում գործածված են Շարժման ընթացքում և դրան հաջորդած տարիներին նկարահանված արխիվային կադրեր։ Հեղինակը լրագրող Ռուզան Խաչատրյանն է։