Վազգեն Մանուկյանը կազմակերպեց հայկական բանակը, որն ընդունակ եղավ ոչ միայն ետ մղել ադրբեջանցիներին տարբեր ճակատներում, այլև հետագայում գրավել կորցված տարածքներն ու մի բան էլ ավել։

0
458

Արա Հարությունյան
1992-ի ամռանը, Հայկ Մանասյանի բերված սխեմայով կորսված էին ղարաբաղյան տարածքները։ Բայց ոչ մեկը չի հիշում, որ ուղիղ նշանառությամբ ադրբեջանական տարածքներից գրադերի հարվածի տակ էին Կապանն ու Գորիսը, Ով նկուղ ուներ, նկուղներում էին ապրում։ Մինչև հիմա այդ քաղաքներում, ու կողքի գյուղերում, տների պատերին ու գառաժների դռների վրա կարող եք տեսնել գրադի հետքերը։
Ծանր վիճակ էր նաև հայաստանյան ժողովրդի մեջ, որովհետև պատերազմը տեղափոխվում էր Հայաստանի տարածք։ երևանում սկսվեցին ցույցեր։ Եվ հենց այդ պատճառով։ ԼՏՊ-ն ընդունեց ընդդիմությանը և արդյունքում Վազգեն Մանուկյանին տրվեց պաշտպանության ողջ պատասխանատվությունը /ՀՀ Պետական նախարար (պաշտպանության հարցերի կոորդինացնող)

Սեռժի պաշտոնական կենսագրականում չկա, թե կոնկրետ ինչ գործի էր մինչև 1992-ի ամառը։ Բայց եթե սալյարկա բաժանողն էր, ապա շատ վատ էր անում էդ գործը։ Նույնը նաև Վազգեն Սարգսյանն իր խարիզմայով, շատ վատ էր արել իր գործը։
Վազգեն Մանուկյանն առաջին իսկ հրամաններով գրավեց Կապանին ու Գորիսին մերձակա ադրբեջանական տարածքներն ու լռեցրեց այդ գրադները։ համարվում էր որ Հայաստանը ագրեսիա է սկսել ադրբեջանի դեմ, ու ԼՏՊն ու ՀՀՇ-ն հենց այդ պատճառով սպասվող, բայց երբևէ չհնչած միջազգային արձագանքներից վախերի ու դեպրեսիայի մեջ էին։
Վազգեն Մանուկյանը կազմակերպեց հայկական բանակը, որն ընդունակ եղավ ոչ միայն ետ մղել ադրբեջանցիներին տարբեր ճակատներում, այլև հետագայում գրավել կորցված տարածքներն ու մի բան էլ ավել։
Ու հենց 1993-ի ամռանը, երբ բանակն արդեն լրիվ կարգի էր գցված ու անցել էր հարձակման, նման բանակին տեր լինելու հարցն արդեն քաղաքական հարց էր ու Վազգեն Մանուկյանը դուրս շպրտվեց համակարգից։ /ոնց նշել էր Մանվել Կոստանդյանը նույն օրը և սկսվել է հարձակումը և հեռացվել է Մանուկյանը։ 4.Ֆիզլուի-Ջաբրայիլ-Կուբաթլու ռազմական ազատագրումը տեղի է ունեցել 1993-ի օգոստոսի 21-ից, իսկ Վազգեն Մանուկյան պաշտոնավարել է մինչև օգոստոսի 21-ը/
Իսկ թե ինչու էր 1993-ից նոր պաշտպանության նախարար նշանակվել մինչ այդ պարտությունների բերած սալյարկա բաժանողը, կամ հետո նորից ղեկն ինչու անցավ նախորդ խարիզմավորին, իսկ ԿԳԲ-ն էլ անխարիզմատիկին, դա այլ հարթության ինտրիգային հարցեր են։
ներող

Արա Հարությունյանի մեկնաբանությունը ՖԲ գրառմանը․https://www.facebook.com/adanielian/posts/10158997753865501