Այս պատերազմը 100 տոկոսով կարող էինք հաղթել․ Վազգեն Մանուկյան

0
5

Այն, ինչ արեց Նիկոլը, ոչնչացրեց բոլորիս կյանքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը:

«Մենք ասում ենք Պուտինն այսպես արեց, Թուրքիան այնպես արեց, այս պատերազմը հարյուր տոկոսով կարելի էր հաղթել, դիրքերը կարելի էր պահել, ու, ցավոք սրտի, ժողովրդի հիշողության մեջ այս պատերազմը մնալու է, որ մեզանից շատ հզորները եկան ու մեր բանակը չդիմացավ: Ես պաշտպանության նախարար եմ եղել ամենածանր ժամանակներում, ու ես մասնագիտորեն ասում եմ՝ այս պատերազմից հաղթանակած կարելի էր դուրս գալ, այսինքն դիրքերը պահելով: Մենք շատ լավ դիրքեր ունեինք, շատ լավ զինվորականություն ունեինք ու լավ էլ զենքեր ունեինք, որ ասում են դիմացինը մի քանի անգամ ուժեղ էր, բայց ե՞րբ դիմացինը մի քանի անգամ ուժեղ չի եղել, իմ ցավը հենց դա է: Նախորդ պատերազմում էլ մենք կարող էինք պարտվել ու ասել դիմացինը ավելի ուժեղ էր»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ 44-օրյա պատերազմը հնարավոր էր ավելի շուտ կանգնեցնել ու չունենալ զոհեր. «Ես չեմ ուզում իր ասածները մեկնաբանել: Մի մարդ, որ այս վիճակին հասցրեց Հայաստանը և հիմա ամեն ինչ կարող է ասել, միայն թե պահի իշխանությունը, ինչու՞ ես պետք է մեկնաբանեմ իր խոսքերը: Ես հիմա ասում եմ, որ մենք կարող էինք պատերազմը հաղթել, դիմեք իրեն թող ինքը իմ այս խոսքերը մեկնաբանի»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Թող Նիկոլը մեկնաբանի իմ խոսքերը․․