Խորապես ցավում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի երկարամյա ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մանասյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
Գագիկ Մանասյանը հայ մշակույթի նվիրյալներից էր և անձնվեր ծառայում էր հայկական արվեստի ու հոգևոր ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը։ Մեծ է նրա դերը նաև գիտամանկավարժական ոլորտում։
Ցավակցում եմ Գագիկ Մանասյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին։
Վազգեն Մանուկյան