Կմասնակցի՞ Վազգեն Մանուկյանը այսօրվա հանրահավաքին․՛՛Հրապարակ՛՛

0
5

Այսօր՝ ժամը 18։30-ին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի ու «Պատիվ ունեմ» դաշինքի, մեծ հանրահավաք են հրավիրել՝ ընդդեմ այս իշխանությունների և հանուն Արցախի ու Հայաստանի։ Նրանք կոչ են անում բոլորին՝ միանալ իրենց և մասնակցել այս հանրահավաքին։

Hraparak.am-ը հետաքրքրվեց Հայաստանի նախկին վարչապետ, մեկ տարի առաջ Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի թեկնածու հայտարարված Վազգեն Մանուկյանից, թե մասնակցելո՞ւ է, արդյոք, այսօրվա հանրահավաքին։

«Մասնակցել ասելով՝ Դուք ի՞նչ նկատի ունեք։ Կազմակերպողը պառլամենտական ընդդիմություն է, ես՝ որպես քաղաքացի, կարող է գնամ հանրահավաքի, կարող է՝ չգնալ, կարող է տանից լսեմ, կարող է գնամ հանրահավաքի, դեռ չեմ որոշել»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Ասացինք, որ մասնակցել ասելով՝ նկատի ունենք կա՛մ իր ֆիզիկական ներկայությունը՝ որպես շարքային քաղաքացի, կա՛մ որպես պետական ու քաղաքական գործիչ՝ հարթակում, ընդդիմության լիդերների կողքին։

«Ես չեմ որոշել հանրահավաքը, ինչ-որ մի խումբ կա, որ իրենք որոշել են՝ պառլամենտական ընդդիմությունը, որոշել են ու հանրահավաք են անում, որոշումներ ընդունելու հարցում ես չեմ մասնակցել, մնում է իմ՝ որպես քաղաքացի, լինել կամ չլինելու, գնալ կամ չգնալու հարցը»,-ասաց պարոն Մանուկյանը։