Համաշխարհային ճանաչում ունեցող հայ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը մեր ժամանակների լեգենդներից էր, մարդ, որով հիանում և ոգեշնչվում էր մի ողջ սերունդ

0
65
Ցավակցագիր
Համաշխարհային ճանաչում ունեցող հայ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը մեր ժամանակների լեգենդներից էր, մարդ, որով հիանում և ոգեշնչվում էր մի ողջ սերունդ։
Հայրենիքը սիրում և հպարտանում են նաև այդպիսի անհատների շնորհիվ։ Եվ սպորտի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդին զուգահեռ նաև դա է նրանց ամենամեծ վաստակն ու շնորհը։
Ցավակցում եմ տաղադավոր մարզիկի ընտանիքին, գործընկերներին ու երկրպագուներին։
Վազգեն Մանուկյան