Հայաստանի վարչապետ Վազգեն Մանուկյանի հանդիպումը Հենրի Քիսինջերի հետ

0
472

Խորհրդային միության փլուզման ժամանակ էր: Առաջին անգամ «արևմուտքը» հրավիրել էր «արևելքին» մասնակցել ժամանակի կարևորագույն տնտեսական-քաղաքական ֆորումին:

«Արևելքից» հրավիրված էին Ռուսատանի և Հայաստանի ղեկավարները՝ Ելցինն ու Տեր-Պետրոսյանը: Արդյունքում մասնակցեցին՝ Գալինա Ստարովոյտովան (այդ ժամանակ ՌԽՖՍՀ նախագահի ազգամիջյան հարցերով խոորհրդական) և Հայաստանի վարչապետ Վազգեն Մանուկյանի ղեկավարած պատվիրակությունը: Հայաստանի վարչապետի ներկայացրած փաստերը՝ մասնավորապես երկրում հողի սեփականաշնորհման և այլ բարեփոխումների վերաբերյալ հիացրել էին արևմտյան գործընկերներին:

Ֆորումի շրջանակներում կայացան բազմաթիվ հանդիպումներ մասնակից երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք դրական ազդեցություն ունեցան Հայաստանի հետագա զարգացման ու անկախության հռչակման գործում: