Վազգեն Մանուկյանի տեսակը չեն սիրում նրանք, ով կանոնավոր բանակը չի կարևորում, քանի որ “հայրենասերը” Հայրենիքի պաշտպանությունը խրամատ փորելու, “զինվորի” համար սիգարետ, քողարկիչ, ձեռնոց, դռոն և այլն առնելու մեջ է իրեն դրսևորում

1
60
Վազգեն Մանուկյանի տեսակը չեն սիրում նրանք, ով կանոնավոր բանակը չի կարևորում, քանի որ “հայրենասերը” Հայրենիքի պաշտպանությունը խրամատ փորելու, “զինվորի” համար սիգարետ, քողարկիչ, ձեռնոց, դռոն և այլն առնելու մեջ է իրեն դրսևորում։ Նրա կարծիքով սրանից, նրանից, հատկապես դրսի հայերից փող մուրալով, բայց դա չի համարում մուրալ, այլ “շատ կարևոր գործ” է ներկայացնում Հայաստանում երկրորդ, երրորդ պաշտպանական գիծ ստեղծելու համար։
Իմ հարազատներս ՌԴ-ից նման մարդկանց բավականին գումար են ուղարկում։ Նրանց կարծիքով, կապ չունի, որ երկրի ղեկին դավաճան նիկոլն է նստած։ Նրանք կարծում են, որ մեկ է պետք է Հայաստանում ամենուրեք խրամատներ փորվի, ինչ որ “կուպոլներ սարքվի։
Երբ ասում ես, որ այդ ամենն իմաստ չունի, նախ որովհետև նիկոլը մեկ է ամեն բան, երբ ուզում ստորագրում ու հանձնում է, իսկ սովորական մարդիկ նրա ստորագրումներից հետո թողնում, հեռանում են իրենց տներից, էլի չեն պատկերացնում իրենց սխալը։
Էս դեպքում անիմաստ է նաև բացատրել, որ ռազմական գործողություններն այսօր հիմնականում օդային միջոցներով են արվում, ինքնաթիռներով, անօդաչուներով։
Ոչ մի փոս, խրամատ, կուպոլ այդ կործանիչներիչ չի պաշտպանում։
Ինչի՞ չեն հասկանում, ինչպես սկզբում նշեցի Վազգեն Մանուկյանի քաղաքական առաջարկները, այս ազգադավից ազատվելու համար։
Նախ, որովհետև հենց նա է մեր պետականության հիմքում կազմավորված բանակ կերտել և 90-ականների կեղծ ֆիդայական շարժումներից կարողացել պրոֆեսւոնալներ հրավիրել, գծել ռազմական գործողությունների պլան և նույն Սասուն Մանուկյանի ու իր նման փինաչի դունդուկների հանձնածը հետ նվաճել։
Այո, խոսքը նաև Քարվաճառի մասին է։
Երբ այցելում եմ մարզեր և տեսնում եմ, թե մեր բնական լանդշաֆտները հերը ո՞նց են անիծել չստացված սկաուտները, ոչնչացրել անտառները, զայրույթս կրկրնապատկվում է։
Ցավալի է նաև, որ դրանց կտրած անտառներով է ադրբեջանցին շվշվացնելով առաջ գալիս ու նստում նույն մեր դունդուկների փորած խրամատներում։
Ու այդ վայրերում տանկի հաշիվ էլ չկա, որ իրենք իբր հակատանկային խրամատ են փորել։
Փորում, ռադները քաշում են, տեղացի բնակիչներին մենակ թողնում ճակատագրի քմահաճույքին, քանի, որ ոչ բանակ ունենք իրականում, ոչ էլ դիրքապահ, մենք դեբիլների հավաքածու ունենք։ Նույն նիկոլի համար ձեռնտու։
Հա, ու մեկը սրանցից նիկոլի կառավարության երեսին չելավ թքեր ու ասեր, բա կլուբնիկն ո՞ւր է բանակի։ Որովհետև նման մարդիկ նույն ազգադավի կառավարության հետ “գործարքի մեջ” են, ՊՆ-ն նրանց ձեռք չի տալիս, նրանք էլ իրենց կարևոր մեկի տեղն են դնում։

1 COMMENT

Comments are closed.