Նիկոլը վախենում է կռվել Ադրբեջանի դեմ, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին․ Վազգեն Մանուկյան

0
58

Կարևորը՝ Վազգեն Մանուկյանի 30․09․2023թ․-ի ելույթից

🔘 Կոմիտեն ազգային հարցը որոշելու մենաշնորհ չունի։ Կոմիտեն օգնում է ժողովրդին կազմակերպվելու՝ առանց հավակնություններ ունենալու։

🔘Զուգահեռ պետք է տանել 2 պրոցես։ Մի պրոցեսը կոնսոլիդացիան է, մյուսը՝ տարբեր խմբերի կողմից քաղաքում բողոքի ցույցերն ու երթերը շարունակելը։ 🔘Մոտենում են ամենաթույլերն ու ասում՝ վճռական գործողություն։ Վճռական գործողությունը մեր միավորումն է։ Մեր նպատակն է, որպեսզի ճնշման տակ Ազգային ժողովի պատգամավորական իրենց խումբն ընդունի համապատասխան որոշում։ Կընդունի՝ իր գործն է, չի ընդունի՝ պայքարը կշարունակվի, բայց այս խնդիրը պետք է լուծում ունենա, Նիկոլն իրավունք չունի մնալու։ ***

📌Արցախում հայերի ցեղասպանությունը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների աչքի առաջ, իսկ Արեւմուտքը սահմանափակվեց ընդամենը մի քանի հայտարարություններով։

📌Մենք տեսանք, որ պետությունների համար գեոպոլիտիկ շահերն ու տնտեսական շահերը վեր են կանգնած պայմանավորվածություններից և սկզբունքներից։

📌Մենք կարող ենք հենվել մեր սեփական ուժերի վրա։

📌Նոր իշխանությունը պետք է խոսի Ռուսաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ, Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, բոլորի հետ։ Պետք է իմանալ՝ ոնց անել, որ վատ վիճակում քիչ կորցնենք, լավ վիճակում շատ շահենք։ Դա է քաղաքականությունը։

📌Պետք է խոսել բոլորի հետ, թշնամական երկրների հետ էլ։ Մեր պետությունը գնում է հակառակ ուղղությամբ։

📌Հայտարարվեց պատերազմ Ռուսաստանին, Ռուսաստանն էլ, քանի որ զիջելու էր ինչ-որ բան, օգտվեց Նիկոլի խոսքերից և կարմիր գծերն անցավ։

📌Նիկոլը վախենում է կռվել Ադրբեջանի դեմ, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։

📌Գրատախտակի վրա տող առ տող գրված է, թե ինչ են անելու Էրդողանն ու Ալիևը Հայաստանի հետ։ Անում են՝ տողը ջնջում։ Հիմա «Արցախի հարցը լուծեցին» ու տողը ջնջում են։

📌Հետևում նոր տողեր կան։ Իրենք Նիկոլի օրոք այդ ամբողջ ցուցակով գնալու են՝ մինիմում Սյունիքի միջանցք, մաքսիմում՝ Սյունիքը վերցնել, Հայաստանի անկլավները պայմանագրի մեջ մտցնել, այստեղից գնացած ադրբեջանցիներին հետ բերել։ Տողերը շատ են։

📌Սա ոչ թե քաղաքական պայքար է, սա ազգային-ազատագրական պայքար է, հայ ժողովրդի լինել-չլինելու պայքարն է։