Վազգեն Մանուկյանի ելույթը՝ «Հայկական Բանակը նոյեմբեր 9-ից առաջ և հետո» միջոցառման ժամանակ

0
77

«Այն, որ մենք այս պատերազմում չկարողացանք հաղթել ու պարտվեցինք, դա Թուրքիայի հարց չէր, Ռուսաստանի հարց չէր, դա Հայաստանի ղեկավարության հարցն էր, իրենք մոտիվացիա չունեին, իրենք ի սկզբանե եկել էին ի՞նչ մտքով՝ Արցախը պետք է պատկանի Ադրբեջանին, ավելորդ բեռ է մեզ համար, մեզ բանակ պետք չէ, որովհետև մենք կբարիշենք թուրքերի հետ…»։

-90-ականների պատերազմին մասնակցում էին գիտնականներ, ինստիտուտներ, մենք տեխնոլոգիապես առաջ էինք ընկել Ադրբեջանից, նոր տեխնոլոգիաներ էինք օգտագործում, կարողացանք վերականգնել հակաօդային պաշտպանությունը։ Մենք կարողանում էինք ընդունել և իրականացնել համարձակ որոշումներ։

-Բանակի կառուցման մեջ ամենավճռական նշանակությունն ունեցավ Խորրդային միությունից հայ սպաների Հայաստան գալը։ Մենք կարողացանքհասնել նրան, որ կռվող ֆիդայի տղաները և այդ սպաները միասին ձևավորեն բանակ։ Այն գեներալները, որ Խորհրդային բանակից եկան, պահեցին Հայաստանը։ Ո՞վ է հիմա նրանց հիշում։ Եթե մենք մոռանում ենք անցյալը, չենք ունենա ապագա։

-Այն, որ մենք այս պատերազմում չկարողացանք հաղթել ու պարտվեցինք, դա Թուրքիայի հարց չէր, Ռուսաստանի հարց չէր, դա Հայաստանի ղեկավարության հարցն էր, իրենք մոտիվացիա չունեին, իրենք ի սկզբանե եկել էին ի՞նչ մտքով՝ Արցախը պետք է պատկանի Ադրբեջանին, ավելորդ բեռ է մեզ համար, մեզ բանակ պետք չէ, որովհետև մենք կբարիշենք թուրքերի հետ։

-Եթե մենք խոսում ենք տարածքային կորուստների մասին, ապա հաշվի առեք, որ հարգանք ձեռք բերելն էլ է շատ դժվար աշխարհում, մենք այդ հարգանքն ենք կորցրել։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության կողմից 2022 թ. հունվարի 28-ին կազմակերպած՝ «Հայկական Բանակը նոյեմբեր 9-ից առաջ և հետո» միջոցառման ժամանակ Վազգեն Մանուկյանն իր ելույթում ներկայացրեց հայկական բանակի ստեղծման փուլերը, առանձնահատկություններն ու նրբությունները, ինչպես նաև անդրադարձավ Արցախյան առաջին պատերազմում ունեցած մեր հաղթանակի և 2020 թ. մեր պարտության պատճառներին:

Մանրամասները՝ տեսանյութում