Վազգեն Մանուկյան. Ադրբեջանն օգտվեց այն հանգամանքից, որ մենք մեր Էլչիբեյ-Նիկոլ Փաշինյան ունենք

0
47

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում մարտերի ժամանակ վատ էր հասկանում, թե ինչ է տեղի ունենում ճակատում, չնայած նա հնարավորություններ ուներ պատերազմը կանխելու կամ այնպես վարելու, որ պահպաներ հիմնական դիրքերը: Այս մասին ՌԲԿ-ի հետ զրույցում ասել է հայկական ընդդիմության վարչապետի միակ թեկնածու Վազգեն Մանուկյանը:

««Գունավոր հեղափոխությունների» ալիքի վրա իշխանության են գալիս մեծ մասամբ ոչ բանատեղյակ մարդիկ, որոնք պատրաստ չեն կառավարությունը գլխավորելուն: [Վարչապետ Նիկոլ] Փաշինյանը հասարակությունը բաժանեց նախկինների եւ ներկաների, հասարակությանը պառակտեց: Նույն բանը տեղի է ունեցել թե՛ Ուկրաինայում, թե՛ այլ վայրերում, որտեղ «գունավոր հեղափոխություն» է իրագործվել»,- ասել է նա:

«1992-1994 թվականների ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, երբ մենք Ադրբեջանին հաղթեցինք, մեզ շատ օգնեց, որ այն ղեկավարում էր Աբուլֆազ Էլչիբեյը: Այդ ժամանակ դեռեւս չկար «գունավոր հեղափոխություն» տերմինը, բայց նա մարդ էր, որը հետեւում էր հենց այդպիսի հայացքների: Հիմա Ադրբեջանն օգտվեց այն հանգամանքից, որ մենք ունենք մեր Էլչիբեյը»,- հավելել է Մանուկյանը:

Նա նաեւ կարծում է, որ եթե իշխանության մնար Սերժ Սարգսյանը, պատերազմն ուղղակի չէր սկսվի: Փաշինյանը փակեց Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը, կատարեց մի շարք հայտարարություններ, որոնցից հետեւում էր, որ ղարաբաղյան խնդիրը տարածքային վեճ է, այլ «ոչ ազգի ինքնորոշման մասին հարց», եւ թույլ տվեց Ադրբեջանին հանգել այն մտքին, որ կարելի է պատերազմ սկսել, ասել է Փաշինյանի ընդդիմախոսը:

Իշխանության գալու դեպքում Մանուկյանն իր առաջնահերթությունների թվում նշում է պետության անվտանգության վերականգնումը բանակի ուժեղացման եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման միջոցով, ինչպես նաեւ «ներքին անվտանգության» ամրապնդումը: Հայաստանի սպառնալիքը բխում է հասարակական կազմակերպություններից, կարծում է Մանուկյանը. «Անհրաժեշտ է լուծել այդ բոլոր կազմակերպությունների հարցը»: «Մենք բոլորս հասկացանք, թե որքան վտանգավոր է թույլ տալ, որ քո երկրում գործեն մեծ թվով հասարակական կազմակերպություններ, որոնք դրսից են ֆինանսավորվում, իսկ դրանք Հայաստանում վիթխարի դեր են խաղում»,- նշում է նա: