Վազգեն Մանուկյան.Հայտնի բնապահպան, հասարակական գործիչ Կարինե Դանիելյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն մասնագիտական համայնքի, այլև մեր երկրի համար

0
326
Հայտնի բնապահպան, հասարակական գործիչ Կարինե Դանիելյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն մասնագիտական համայնքի, այլև մեր երկրի համար։
Լինելով ոլորտի ամենագիտակ և ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկը՝ նա համառ պայքարի միջոցով մշտապես թեժ էր պահում Հայաստանի բնապահպանական խնդիրները, ահազանգում դրանց վտանգների մասին։
Որպես Հանրային խորհրդի ակտիվ անդամ՝ այդ հարթակը ևս օգտագործում էր՝ իշխանության ամենաբարձր օղակներին հասցնելով էկոլոգիական իրավիճակն ու պահանջելով համարժեք քայլեր ձեռնարկել։
Նրա ողջ կյանքը պայքար էր՝ հանուն կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր միջավայր և ամուր քաղաքացիական հասարակություն ունեցող երկրի։
Խորապես ցավակցում եմ Կարինե Դանիելյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին։
Վազգեն Մանուկյան