«ՎԵՐՆԱՏՈՒՆ»-ը համաժողով կանցկացնի հանրային-քաղաքական արդիական թեմաներով

0
44

«ՎԵՐՆԱՏՈՒՆ» հասարակական–քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. 2019 թ․ նոյեմբերի 15-ին «ՎԵՐՆԱՏՈՒՆ» ակումբը կազմակերպում է համաժողով՝ հանրային–քաղաքական արդիական թեմաներով։
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),
-հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել), -դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):
Համաժողովին պաշտոնապես հրավիրվելու են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ «ՎԵՐՆԱՏՈՒՆ» հասարակական–քաղաքական ակումբ