Տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը

0
17

Հունվարի 24-ին (երեքշաբթի)՝ ժամը 16։00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (հասցե՝ Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան փող․ 20, դատական նիստերի դահլիճ N 7) տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։

Վազգեն Մանուկյանը ներկա կգտնվի նիստին։

Դատական նիստը դռնբաց է։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։