Ազատագրված տարածքների և հաղթանակների մեծ մասի համար մենք առաջին հերթին պարտական ենք Վազգեն Մանուկյանին

0
379

1988 -ը շատերի՛ թե հայերիս և թե օտարների համար անակնկալ էր, որի դրական և բացասական գնահատականը յուրքանչյուրի անձնական աշխարհընկալման խնդիր էր:
Հասարակությունը կարծես պատրաստ էր լուրջ փոփոխություններրի, որովհետև 80- ականները հագեցած էին կարգերի նկատմամբ անսքող ատելությամբ և բարեփոխումներիանհրաժեշտությունն ընդգծող խոսակցություններով ու հրապարակումներով: Սակայն ոչ ոքչէր պատկերացնում համաժողովրդական շարժման այն ծավալներն ու անկասելի թափը, որինականատես եղանք ղարաբաղյան շարժման ժամանակ:
Շարժումը հասարակական-հոգեբանական երևույթ էր, որի դրդապատճառները փնտրել սոսկ կոմունիստական ամբողջատիրության ծնած հակակրանքի համատեքստում,նույնն է թե ոչինչ չասել շարժումն իրականացնող ժողովրդի մասին: Այն հասկանալու համարթերևս հարկ է մանրակրկիտ ուսումնասիրել այդ օրերին անհատականության հզորփայլատակումներով ասպարեզ իջած անձանց գործունեությունը: Մարդիկ, որոնք իրենցուսերին կրեցին այդ օրերի դժվարությունները և մարտիրոսության էին գնում գիտակցված,առանց վարանելու, թեժացնելով սրտերում անթեղած հայ տեսակի փրկության կրակը:

Այսօր դեռ աչքերիս առաջ է նռնակը վզներից կախած երդվյալների պատկերը, և ականջներիս հնչում է մեր նշանաբանը՛ «Կռվում զոհվողը՛ դավաճան է»: Այստեղից էլ յուրաքանչյուրի կարևորումն ու անհրաժեշտությունը: Հենց այդ օրերին էլ հասկացա, որ սխալ է «անփոխարինելի մարդ չկա» թեզը:

Հետագայում այդպես էլ ոչ ոք ասպարեզ չիջավ՛ փոխարինելու Մոսոյին՛ Մովսես Գեորգիսյանին, Վոժդին, մինչև ուղն ու ծուծը մտավորական Սամվել Շահմուրադյանին կամ վախի մասին բառարաններից միայն տեղեկացած Չուգունին՛ Կամո Դանիելյանին: Հիմա հաճախ եմ մտածում այն մասին թե շարժումը կգնա՜ր արդյոք ազգային ազատագրական պայքարի ուղիով, եթե չլիներ Վազգեն Մանուկյանը, թե՜ ավելի շատ սոցիալ-քաղաքական և բարեփոխումների երանգ կընդուներ:
1988-ի գարնանը Ղարաբաղյան շարժման գործընթացներում «Լենին-պարտիա  Գորբաչով» կարգախոսին փոխարինելու եկան երկու հստակ գաղափարախոսական թեզեր:
Առաջինը, որի ջատագովն էր Վազգեն Մանուկյանը, կապերի խզումն էր կոմունիստական համակարգի ու կենտրոնի՛ Մոսկվայի հետ և Արցախի միավորումը Հայաստանին, երկրորդի հեղինակները գտնում էին, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով կարելի կլինի լուծել բոլոր կուտակված խնդիրները, այդ թվում և Արցախի:
«Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունից հետո՛ ձմռանը, Աշխարհագրական ընկերության շենքում «Ղարաբաղ կոմիտե-2»-ի կազմակերպած շարժման ակտիվի գաղտնի հավաքի ժամանակ գոնե ինձ համար պարզ դարձավ, որ առանց ձերբակալված լիդերների՛ շարժումը դատապարտված է ձախողման: Առանձնապես զգալի էր Վազգեն Մանուկյանի պակասը:

Տարիներ անց՛ 1993թ., երբ ես Գերագույն խորհրդի նախագահության անդամ էի և հրավիրված էի Մոսկվա գործնական մի ճաշկերույթի, որտեղ ներկա էին ԽՍՀՄ ՊԱԿ-ի և դատախազության նախկին մի քանի բարձրաստիճան սպաներ, խոսակցության ընթացքում շոշափվեց Ղարաբաղյան շարժման թեման, և պարզվեց, որ ներկաներից մի քանիսը «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված անդամների գործը քննող հանձնաժողովում են եղել:
Բնականաբար խոսեցին ձերբակալվածների մասին: Բոլորն անխտիր հիացած էին Վազգեն Մանուկյանի քաղաքական գործչի կեցվածքով, բառացի մեջբերում էին նրա խոսքը և նշում, որ նման պետական մտածողության տեր այրի չեն հանդիպել իրենց պրակտիկայում: Նախկին քննիչներից մեկը նշեց, որ հարցաքննության ժամանակ տրված յուրաքանչյուր հարցը Վազգենը տեղափոխում էր բանավեճի հարթություն, քննիչներին ներքաշում խոսակցության մեջ և ապա իր քաղաքական վերլուծաբանի շնորհքով ջախջախում նրանց փաստակները:
Վազգեն Մանուկյանի անցած կյանքի ուղին ազգային զարթոնքի մի յուրօրինակ փաստաթուղթ է, որ ուղենշում է ազգային վերածննդի և նոր գիտակցության ձևավորումն ու զարգացումները: Դեռևս 60-ականների վերջերին մշակութային արժեքների փրկության միջոցառումները Նախիջևանի և Արցախի տարածքներում, ապա Բեյրութում ռմբակոծության տակ հայտնված հայ մանուկների փրկության կազմակերպումը և շատ այլ ձեռնարկումների, որոնք մտահղացվել ու իրականացվել են նրա մասնակցությամբ, պատմության անտիպ էջեր են, որոնք ցանկալի է տեսնել հրատարակված, քանի որ դրանց ճանաչողական ու դաստիարակչական նշանակությունը դժվար է գերագնահատել:
Վազգեն Մանուկյանը Ղարաբաղյան կոմիտեում առաջինն էր, որ ընդունեց զինվելու և հարկ եղած դեպքում զինված հակահարված տալու անհրաժեշտությունը: Առաջինն էր, որ պահանջեց շարժման համար հայթայթած միջոցներից զենք ու զինամթերք գնելու գումար առանձնացնել: Նրա անմիջական հովանավորությամբ ստեղծվեց երկրապահ զինված աշխարհազորայինների միությունը, որի ստեղծումով հնարավոր եղավ կանոնակարգել բազմաթիվ զինված խմբերի գործունեությունը՛ զերծ պահելով անկանխատեսելի զարգացումներից:
Ազատագրված տարածքների և հաղթանակների մեծ մասի համար մենք առաջին հերթին պարտական ենք Վազգեն Մանուկյանին, ոՙչ Կոմանդոսի՛ փայլուն ռազմագետի տաղանդը, ոՙչ Վազգեն Սարգսյանի նվիրվածությունը, ոՙչ հայ ժողովրդի՛ մինչև հաղթական ավարտը կռվելու համոզմունքը ոչինչ չէին կարող անել, եթե Վազգեն Մանուկյանը չորդեգրեր հաղթանակի պետական քաղաքականությունը և չիրականացներ այն:
Մի անգամ Դրմփանում կրակի գիծ գնալիս հանդիպեցի և միացա նրան: Վառվում էր առաջին գծում զինվորների հետ մնալու և նրանց հետ հավասար կռվելու ցանկությամբ, նույնիսկ անընդհատ թափվող ականներն ու ռումբերը, օդում թռչող ռազմական ուղղաթիռները նրան հետ չէին պահում այդ ցանկությունից: Իսկ այդ օրը «սանրող» հրետակոծություն էր տեղի ունենում, շախմատաձև տեղաբաշխված ռմբահարումներով «մշակվում» էին մեր դիրքերը: Այդ օրը մեծ դժվարությամբ համոզեցինք նրան վերադառնալ, այն էլ այն բանից հետո, երբ թշնամին, հարձակման թափը կոտրած, նահանջեց:
Ես համոզված եմ, որ Վազգեն Մանուկյան երևույթի կյանքի և գործունեության իրական վերլուծությունը հնարավորություն կտա ավելի լիարժեք պատկերացում կազմել Ղարաբաղյան շարժման և ժամանակաշրջանի մասին ընդհանրապես: Կարծում եմ, որ վաղ թե ուշ նման աշխատություն կտպագրվի:
Այս ժողովածուն չափազանց կարևոր նախաձեռնություն է, քանի որ դրա հրատարակմամբ, ապագային և թերևս ինչ-որ չափով կցրվի այսօրվա մղձավանջային գորշությունը, որ տիրում է քաղաքականության և ազգային գաղափարախոսության ոլորտում:
Ազգային պետության շինարարության մի նոր հիմնաքար է դրվում, որի համար ողջունուոմ եմ այս հրատարակությունը նախաձեռնողներին:
Սամվել Շահինյան
«Ազգային պետություն» կուսակցության նախագահ
2002 թ.օգոստոս