Հայտարարություն

0
256
Վազգեն Մանուկյան

Նախորդ շաբաթ «Ընտրական համակարգերի կենտրոն» կազմակերպության էլեկտրոնայինկայքում անցկացվող նախագահի թեկնածուների վարկանիշային քվեարկությունից հանվեց իմ անունը` համախոհներիս կողմից իբր ոչ կոռեկտ քվերակություն իրականցնելու պատճառաբանությամբ:

Ընդգծեմ, որ այս ամիսների ընթացքում ընտրողների քվեարկության արդյունքում` կայուն ձեւով ձայների քանակով միշտ առաջին հորիզոնականում եմ եղել եւ 2 անգամ ավել քվե եմ ունեցել 2-րդ տեղը զբաղեցրած փոփոխվող թեկնածուներից: Այսինքն`իմ կողմնակիցներից որեւէ մեկը հիմք չուներ դիմել տարբեր ապօրինի միջոցների եւ փորձել անպատշաճ քվեարկություն իրականացնել (հասկանալի էլ չի, թե դա ի՞նչէ նշանակում):

Բացի այդ, վերոհիշյալ կազմակերպության նմանօրինակ հայտարարությունն ու կողմնակալ դատավորի կեցվածք ընդունելը հակասում է ինտերնետային կայքի գործունեության ընդունված միջազգային սկզբունքներին, եւ նշանակում` կասկածի տակ դնել ու ոտնահարելհազարավոր ընտրողների իրավունքը, նաեւ` վիրավորել այն քաղաքացիներին, ովքեր քվեարկելեն իմ օգտին: Այս իրավիճակում կարելի է կարծել, որ կազմակերպության ղեկավարությունն էլեկտրոնային կայքում տեղադրված նախագահի թեկնածուների դիմաց նաեւ կարող է գրել այնթիվը, որը կհամընկնի սեփական ցանկությանն ու տրամադրությանը: Ի՞նչ միտում կա այս պատմության մեջ, ովքե՞ր են կանգնած այս մարդկանց թիկունքում,արդյո՞ք կատարվածը սեփական կողմնորշման կամ կարծեցյալ «սեփականատիրոջ» քմահաճույքիդրսեւորում է, թե՞ որոշակի շրջանակների պատվեր. իսկ գուցե այստեղ դեր են խաղացելորոշակի ֆինանսական հարցե՞ր: Սրանք ընդամենը ենթադրությունների դաշտից են, որտեղմտնել առանձնապես չեմ ուզում:

Ես դիմում եմ այն միջազգային կազմակերպություններին, որոնց դրամաշնորհներով է ֆինանսավորվում այս կազմակերպությունը: Կոչ եմ անում`ուշադրություն դարձնել այս ամենին եւ համապատասխան եզրակացություններ անել: Վատ չէր լինի նաեւ, եթե հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները դեպքի առնչությամբ հետաքննություն իրականացնեին` ԸՀ կենտրոնի տնօրինությունից պահանջելով համապատասխան փաստեր եւ ապացույցներ: Առաջարկում եմ լրագրողներին էլեկտրոնային քվեարկության այս գործընթացը պահել ուշադրության կենտրոնում, դրանով իսկ վերահսկելով այն մարդկանց գործունեությունը, ովքեր իրենք են
փորձում անպարկեշտձեւերով և միջոցներով ազդել հասարակական կարծիքի վրա:

Վազգեն Մանուկյան