Վազգեն Մանուկյան. «Ղարաբաղում հաղթանակը հայ ժողովրդին ազատեց բարդույթներից»

0
46

– Ինչպե՞ս հնարավոր եղավ հաղթել պատերազմում: Երբեմն ասվում է, որ հաճախ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր, թե ինչ էր կատարվում պատերազմում, կամ’ որ ՀՅԴ-ի դերն էր չափազանց մեծ:

– ՀՅԴ-ն ուներ դերակատարություն, բայց դա մի մասնիկ էր ամբողջի մեջ: ԱԻՄ-ն ուներ ջոկատներ, մի մասնիկ էր, ՀՀՇ-ի մասնակցությունն այնքանով էր, որ պետական ապարատի մեջ էր: Պատերազմում հաղթում է պետությունը, ոչ թե’ կուսակցությունը: Պատերազմում պարտվում է պետությունը: Բոլոր այն գումարները, բոլոր ջանքերը, որոնք օգտագործում էին կուսակցությունները, չնչին նշանակություն ունեին համեմատած պետական ջանքերի հետ: Իհարկե, պատերազմի սկզբնական շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանը կողմնակից չէր տարածքներ վերցնելուն եւ դժկամությամբ ընդունեց Կապանի օպերացիան (նկատի ունի 1992թ. դեկտեմբերի կեսերին տեղի ունեցած ռազմական գործողությունները, երբ հայկական ուժերը գրավեցին Կապան քաղաքի, երկաթուղային կայարանի եւ օդանավակայանի հարեւանությամբ տեղաբաշխված ադրբեջանական մի քանի գյուղեր, որոնք վարչականորեն պատկանում էին Ադրբեջանի Զանգելանի շրջանին-Թ. Հ.): Տեր-Պետրոսյանի հարաբերությունները Բորիս Ելցինի, արեւմտյան պետությունների ղեկավարների հետ էապես նպաստում էին, որ մենք առանց հարվածներ ստանալու կարողանանք առաջ գնալ: Պատերազմի հիմնական ծանրությունը’ հաղթանակները, պարտությունները մեր պետության եւ Լեռնային Ղարաբաղի շնորհքն ու թերություններն էին:

– Արդարացված կլինի՞ ասել’ պատերազմում հաղթեցին Հայաստանը եւ ԼՂՀ-ն, իսկ այդ ժամանակ Հայաստանի նախագահը Տեր-Պետրոսյանն էր:

– Դա այնքան էլ արդար չի լինի, որովհետեւ Տեր-Պետրոսյանը, օրինակ, Քելբաջարը վերցնելուց հետո գտնում էր, որ Քելբաջարը պետք է ետ տալ, որովհետեւ դրսից մեծ ճնշում կար: Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, ինչպես նաեւ ես, դեմ էինք դրան: Տեր-Պետրոսյան անունը չեմ օգտագործի, որովհետեւ շատ անգամ անում էինք բաներ, որոնց նա տեղյակ չէր: Վերագրել այս ամենը նրան, սխալ է: Կար պետություն, կառավարություն, պետական ապարատն աշխատում էր, ու այդ ամբողջ աշխատանքի գումարով էր գալիս հաղթանակը: Որեւէ անձի անունն այստեղ նշելը ճիշտ չէ, մանավանդ, որ Տեր-Պետրոսյանը չէր ոգեւորողը, առաջ տանողը, հակառակը՝ որոշ դեպքերում ինքը խոչընդոտ էր:

– 1992թ. սեպտեմբերին հայկական ուժերը գրեթե կորցնում էին Լաչինի միջանցքը: Օգոստոսին կորցրել էինք Արծվաշենը, իսկ ամռան ընթացքում՝ Շահումյանը եւ Մարտակերտի մեծ մասը, կամ՝ ԼՂ-ի 40 տոկոսից ավելին: Ձեր’ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո սկսվեց հաղթանակների շարքը: Ո՞րն էր գլխավոր պատճառը:

– Այս բեկման մեջ ի՞նչն էր գլխավորը: Առաջինը՝ քաղաքական: Երբ Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարար էր, լիովին ենթարկվում էր Տեր-Պետրոսյանի քաղաքական թելադրանքին, իսկ այդ թելադրանքը հետեւյալն էր. լեզու գտնել ադրբեջանցիների հետ եւ ինչ-որ վիճակում պատերազմը կանգնեցնել: Երկրորդ’.ինձ եւ իմ տեղակալներին հաջողվեց բանակում ստեղծել բարյացակամ մթնոլորտ: Հազարավոր երիտասարդներ եւ կամավորներ ուզում էին հաղթել: Երրորդ’ հակասությունը Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության միջեւ վերացավ: Այդ ժամանակ Ադրբեջանի ողնաշարը կոտրված չէր, Ադրբեջանի ողնաշարը ջարդվեց Քելբաջարից հետո:

Մենք աշխատում էինք 18 տարեկան տղաներին չօգտագործել, ադրբեջանցիներն օգտագործում էին 18 տարեկան տղաներին, եւ նրանցից ամեն մեկի մահը Բաքվում բերում էր բողոքի ցույցերի: Ադրբեջանցիները չէին ուզում օգտագործել կադրային սպաներին’ համարելով, որ նրանք խորհրդային լրտեսներ են: Մեր կողմից սպանվում էին 30-40 տարեկան տղամարդիկ, ովքեր կամավոր էին գնացել պատերազմ, նրանց մահը մեծ դժգոհություն չէր առաջացնում:

Անշուշտ, անձերից եւս շատ բան էր կախված: Բայց ամենակարեւորն այն էր, որ կային տասնյակ հազարավոր հայեր, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն Ղարաբաղի: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղը ցույց տվեց հերոսություն, ամբողջ ժողովուրդը մասնակից էր այդ պատերազմին, որովհետեւ դա նրանց համար վերացական ազգային պատերազմ չէր միայն, այլ իրենց ընտանիքը, տունը պաշտպանելու հարց էր նաեւ: Եթե Հայաստանում բոցկլտում էր հայրենասիրությունը, ապա ղարաբաղցիների համար հայրենասիրությունից բացի կար կոնկրետ խնդիր՝ եկել են քո տունը գրավելու, պետք է կռվել:

Ինչո՞ւ համաձայն չէի Տեր-Պետրոսյանի քաղաքական գծի հետ: Անշուշտ, պատերազմ ոչ մեկս էլ չէինք ուզում, բայց հասկանում էինք, որ պատերազմը կանգնեցնել հնարավոր չէ: Օրինակ՝ Կապանի օպերացիայի օրերին Ստոկհոլմում բանակցություններ էին գնում, եւ Հայաստանի ղեկավարությանը թվում էր, որ բանակցությունների միջոցով հարցը հնարավոր է լուծել: Ադրբեջանը, բանակցություններն օգտագործելով որպես շիրմա, ուզում էր հարցը լուծել ռազմական ճանապարհով:

Մենք հարցն այսպես դրեցինք. որպեսզի լինի խաղաղություն, պատերազմում պետք է հաղթել: Դա ոչ միայն իմ, այլեւ պաշտպանության նախարարությունում աշխատող բազմաթիվ գեներալների, զինվորականության եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ընդհանուր տեսակետն էր:

– Ի՞նչ կասեք Քելբաջարի մասին:

– Իմ վարչապետությունից հետո, մինչեւ պաշտպանության նախարար նշանակվելը, մի փոքր ջոկատով գնացել էի Մարտակերտ, երբ Մարտակերտը գրավել էին ադրբեջանցիները: Ես ճանապարհին տեսա այն, ինչ պատմել էր պապս, կարդացել էի գրքերում. գաղթի ճանապարհ, անտառներով մեր ժողովուրդը փախչելով հեռացել էր, ծառերի վրա սավաններ, երեխաների խաղալիքներ, չթաղված դիակների հոտ…

Ես հասկացա, որ հնարավոր չէ Մարտակերտը պահել, եթե անգամ հետ ես վերցնում, եթե Քելբաջարը քոնը չէ: Նույն կարծիքին էին Սամվել Բաբայանը, Ռոբերտ Քոչարյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես չէր ընկալում, թե ինչ իմաստ ունի Քելբաջարը վերցնելը: Բաբկեն Արարքցյանն ասում էր, որ դրա համար Հայաստանին որակելու են ագրեսոր:

– 1996թ. սեպտեմբերին Դուք, փաստորեն, ընտրվեցիք, բայց չդարձաք նախագահ. դա ինչպե՞ս անդրադարձավ բանակցային գործընթացի վրա:

– Դրանից անմիջապես հետո եղավ Լիսաբոնը:

– Չե՞ք ափսոսում, որ վճռական պահին նահանջեցիք:

– Այն վճռականությունը, որ կար, դրանից ավելը կարող էր կորստաբեր լինել Հայաստանի համար: Ժողովրդով մտանք, գրավեցինք Ազգային ժողովը: Դրանից մի քայլ էլ վճռական լինել եւ գրավել նախագահի դղյակը, զոհերի միջոցով փոխել իշխանությունը, դրանով Հայաստանն ավելի ժողովրդավար չէր դառնա: Դիմացի կողմից որոշ անձերի մոտ այնքան վճռականություն կար, որ մեր վճռականության ավելը չէր բերելու փոփոխության: Միգուցե կարելի էր ավելի խելոք տեխնոլոգիաներ գտնել, թերությունը վճռականության պակասը չէր:

– Ասում են՝ Տեր-Պետրոսյանը պատրաստ է եղել ձեզ շնորհավորել, բայց նրան թույլ չեն տվել:

– Այդպիսի խոսակցություններ լսել եմ: Այս դեպքում էլ մեղադրում եմ Տեր-Պետրոսյանին: Որովհետեւ եթե դու նախագահ ես, չպիտի թույլ տաս, որ կողքիդ կանգնածները թելադրեն այդպիսի նշանակություն ունեցող հարցը: Ինձ համար անհասկանալի էր Վազգեն Սարգսյանի դիրքորոշումը: Բանակի միջոցով էին ուզում ինձ ջարդել, որը շատ բաներով պարտական էր ինձ: Վազգեն Սարգսյանը հստակ գիտեր, որ իմ իշխանության գալու դեպքում բոլոր այն խնդիրները, որ դրված էին Շարժման ժամանակ եւ քիչ թե շատ կատարվում էին պատերազմի տարիներին, բոլոր այդ խնդիրների համար ես պիտանի էի: Եթե իմ փոխարեն լիներ մեկ ուրիշը, Վազգեն Սարգսյանի հոգեբանությունը ես կարող էի հասկանալ՝ հանկարծ վտանգի տակ չդրվեն Ղարաբաղի հարցը, պատերազմի արդյունքները, ժողովրդավարությունը: Իմ դեպքում մինչեւ հիմա ինձ համար հասկանալի չէ նրա դիրքորոշումը:

– Ի՞նչ բեռ էր Ղարաբաղը Հայաստանի համար քաղաքական, տնտեսական եւ ռազմական առումներով:

– Ղարաբաղն ազգը միավորող հարց էր, արհեստական հարց չէր: Նախորդ հարյուրամյակների ընթացքում հայերը բարդութավորվել էին, որովհետեւ կորցրել էին տարածքներ եւ մարդիկ: Ղարաբաղի հարցը միայն տարածքի, ավելի ճիշտ’ տարածքի հարց չէր: Կարծես ուզում էինք քավել մեր բոլոր մեղքերը’ եւ՛ մեր հայրենակիցներին պաշտպանեինք, եւ՛ հայ ժողովրդին պատկանող տարածքը պահեինք. վերջին բեկորն էր մնացել: Հոգեբանական տեսակետից Ղարաբաղի նշանակությունը շատ ավելի մեծ էր, քան որեւէ այլ հարցի, եւ այդպիսին էլ մնում է, որովհետեւ եթե Ղարաբաղը կորցնենք, ընկնելու ենք նույն բարդույթների մեջ, Ղարաբաղը հայ ժողովրդին «ազատեց» բարդույթներից:

Ղարաբաղի բանակը, ղարաբաղցիները շատ մեծ դեր կատարեցին, բայց առանց Հայաստանի ոչինչ հնարավոր չէր: ԼՂՀ ղեկավարությունը պատերազմի տարիներին շատ լայն ինքնուրույնություն ուներ, այնպես չէր, որ կատարում էր Հայաստանից ստացվող հրամանները:

Քաղաքական տեսանկյունից Հայաստանի ղեկավարության հարաբերությունները միջազգային ասպարեզում էապես նպաստում էին, որ պատերազմում մենք հաղթանակների հույս ունենայինք:

Որոշ դեպքերում Հայաստանն էր իր վրա վերցնում հարվածները: Օրինակ՝ Կապանի օպերացիան երկու իմաստ ուներ. մի կողմից՝ փրկել ժողովրդին, որովհետեւ քաղաքի փողոցներով քայլել չէր լինում, իսկ մյուս կողմից’ մեկ օրվա ընթացքում Կապանի օպերացիայի ժամանակ 10-11 գյուղ վերցրինք, մտանք ադրբեջանական տարածք, ինչն ադրբեջանցիների համար անսպասելի էր: Մենք հաշվարկել էինք. երբ սկսում ենք Կապանի օպերացիան, ադրբեջանցիներն ի՞նչ օպերացիա են սկսում: Մեր հաշվարկներով’ նրանց օպերացիան լինելու էր Սեւանի ուղղությամբ, եւ այնտեղ ծուղակներ էինք պատրաստել: Էլչիբեյը հայտարարել էր, որ պետք է լողանա Սեւանում: Իսկապես, մենք Կապանի ուղղությամբ գրոհեցինք, ադրբեջանցիները հարձակվեցին Սեւանի ուղղությամբ: Երբ ես եկա ՊՆ, Արծվաշենն արդեն գրավված էր: Մինչեւ Սեւան տարածքը կարճ է, եթե ադրբեջանցիները հասնեին Սեւան, դա հոգեբանական մեծ նշանակություն էր ունենալու պատերազմի հետագա ընթացքում: Մենք մտանք Կապան, ադրբեջանցիները հարձակվեցին Վարդենիսի ուղղությամբ, երկու դեպքում էլ պարտվեցին:

Երբ եկա ՊՆ, մի կարեւոր պրոբլեմ ունեինք: Մի կողմից՝ արդեն Հայաստան էր հրավիրվել բանակի գեներալ Տեր-Գրիգորյանցը, նրան էր հանձնարարվել բանակի կառուցումը: Մյուս կողմից’ բանակի կառուցման նրա ձեւը’ զինակոչիկների միջոցով, 2-3 տարվա ժամանակ էր պահանջում, մինչդեռ պատերազմն ընթացքի մեջ էր: Բացի այդ, առաջացել էին հակասություններ կադրային սպաների եւ ազատամարտիկների’ ֆիդայիների միջեւ: Առաջին հերթին, այդ հակասությունն էր պետք «հանգցնել»: Հակասությունը «հանգցվեց» հետեւյալ եղանակով. մենք որոշեցինք ինչ-որ իմաստով ստեղծել 2 բանակ’ մի բանակը ստանդարտ՝ խորհրդային բանակի կառուցվածքին համապատասխանող, զինակոչի միջոցով համալրվող բանակն էր, աշխատում էինք նրանց ճակատում չօգտագործել: Մյուս կողմից’ պատերազմական գործողություններն իրենց վրա էին վերցրել կամավորները. այս մարդիկ ստանում էին բարձր աշխատավարձ, եւ դա կամավորներին հնարավորություն էր տալիս իրենց հայրենասիրությունը պատերազմի ժամանակ արտահայտելով նաեւ իմանալ, որ իրենց ընտանիքներն աղքատության մեջ չեն: Կադրային սպաներին աստղերի համար սկսեցինք 1.5 անգամ ավելի վճարել, քան նրանք ստանում էին ռուսական բանակում, որովհետեւ ուզում էինք հայ սպաներին բերել Հայաստան:

Լեռնային Ղարաբաղում բանակը միայն կամավորական էր, բայց բոլորի համար պարտադիր, քանի որ պատերազմ էր:

02.02.2006թ.

Վազգեն Մանուկյանը եղել է Հայաստանի առաջին վարչապետը’ 1990-1991թթ., պաշտպանության նախարարի պաշտոնակատար’ 1992-1993թթ.

Թաթուլ Հակոբյան,”Հետք”