Հայաստանի Հանրապետությունը ծնվեց Ղարաբաղյան շարժումից։ Արցախյան պատերազմի հաղթանակն ու Արցախի պետականությունը նույնպես։
Շարժումը ղեկավարում էր «Ղարաբաղ» կոմիտեն, որը համակարգում էր Վազգեն Մանուկյանը և որն ուներ 11 անդամ՝ (Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարքցյան, Աշոտ Մանուչարյան, Դավիթ Վարդանյան, Համբարձում Գալստյան, Ռաֆայել Ղազարյան, Լևոն Տեր–Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Սամվել Գևորգյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան)։
Կից նկարում «Ղարաբաղ» կոմիտեն է, որտեղ բացակայում են կոմիտեականներ Ռաֆայել Ղազարյանը և Վանո Սիրադեղյանը։
Կոմիտեից մի քանիսը մահացել են, Սիրադեղյանը փախած է։ Մյուսները ողջ են։ Նիկոլ Փաշինյանի խայտառակության դեմ ակտիվ պայքարի մեջ է միայն Վազգեն Մանուկյանը։ Մյուսները լուռ են։
Ղարաբաղի պետականությունը չկա, բայց «Ղարաբաղ» կոմիտեի անդամները լուռ են․․․
Աղմկոտ լռություն է պահպանում Լևոն Տեր–Պետրոսյանը, քանզի իր մոտ հակասական զգացողություններ են Արցախյան պատերազմից հետո։ Մի կողմից ինքն անձնապես զզվում է Նիկոլ Փաշինյանից ու նախանձում նրան։ Քանզի Նիկոլը «քցեց» Լևոնին, ՀԱԿ–ի միջոցով պատգամավոր դարձավ, հետո թռավ ՀԱԿ–ից ու դարձավ ավելի հաջողակ հաճախորդ, քան ՀՀ 1–ին նախագահը։ Բայց մյուս կողմից էլ այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, ամբողջությամբ տեղավորվում է Տեր–Պետրոսյանի դավանած քիրվայամետ գաղափարախոսության շրջանակներում և հետևաբար նա չի կարող Նիկոլի դեմ կռիվ տալ։
Նիկոլենք հիմա քարոզում են այն, ինչ Լևոնն էր տարիներ շարունակ քարոզում։ Ասում են՝ Արցախը տվինք, բայց ոչինչ, «զատո» հեսա Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները կբացվեն, լավ կապրենք։ Այսինքն՝ նիկոլենք քյարթու լեզվով գովազդում են Լևոնի՝ «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը կա» բանաձևը։
Քաղաքականությունը հենց այստեղ է անբարոյական դառնում։ Երբ Ղարաբաղյան շարժման ու «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի միջոցով գալիս ու դառնում ես երկրի նախագահ, հետո Ղարաբաղը համարում զարգացման խոչընդոտ, նպաստում հակաղարաբաղցիական տրամադրություններին, 2008–ին ամբողջությամբ հակաղարաբաղյան կոդերով պայքար մղում և ծպտուն չես հանում Նիկոլի արածների մասով։
Եթե նույնիսկ մի պահ ընդունենք լևոնական այն միտքը, որ Ղարաբաղը Հայաստանի զարգացման խոչընդոտն է, ապա դա իրավունք չունի հայտարարել Ղարաբաղի միջոցով իշխանության եկած Տեր–Պետրոսյանը։ Դա անբարոյականություն է։
Արձանագրենք, որ «Ղարաբաղ» կոմիտեից միայն Վազգեն Մանուկյանն է հիմա հրապարակավ կռիվ տալիս այն արժեքների ու ձեռքբերումների համար, որոնց համար 1988–ին ոտքի էինք կանգնել։
Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը նշանակված է փետրվարի 20–ին։ 33 տարի առաջ այդ օրը կարելի է համարել ղարաբաղյան շարժման սկիզբ։ Բայց հիմա անհամեմատ ծանր վիճակում ենք, թեև ե՞րբ է հեշտ եղել որ․․․Կարևորը պայքարի ոգին չմարի։ Մնացածը իրականանալիք բաներ են։
Կորյուն Մանուկյան
«7 օր»
… [Trackback]
[…] Find More Info here to that Topic: vazgenmanukyan.am/en/ինչ-մնաց-ղարաբաղյան-շարժումից-ու-ղար/ […]
… [Trackback]
[…] Read More Info here to that Topic: vazgenmanukyan.am/en/ինչ-մնաց-ղարաբաղյան-շարժումից-ու-ղար/ […]
… [Trackback]
[…] Info on that Topic: vazgenmanukyan.am/en/ինչ-մնաց-ղարաբաղյան-շարժումից-ու-ղար/ […]
… [Trackback]
[…] Find More Information here to that Topic: vazgenmanukyan.am/en/ինչ-մնաց-ղարաբաղյան-շարժումից-ու-ղար/ […]
… [Trackback]
[…] Find More here to that Topic: vazgenmanukyan.am/en/ինչ-մնաց-ղարաբաղյան-շարժումից-ու-ղար/ […]
… [Trackback]
[…] Information on that Topic: vazgenmanukyan.am/en/ինչ-մնաց-ղարաբաղյան-շարժումից-ու-ղար/ […]
… [Trackback]
[…] Find More on to that Topic: vazgenmanukyan.am/en/ինչ-մնաց-ղարաբաղյան-շարժումից-ու-ղար/ […]
… [Trackback]
[…] Read More to that Topic: vazgenmanukyan.am/en/ինչ-մնաց-ղարաբաղյան-շարժումից-ու-ղար/ […]
… [Trackback]
[…] There you will find 36769 more Info on that Topic: vazgenmanukyan.am/en/ինչ-մնաց-ղարաբաղյան-շարժումից-ու-ղար/ […]
… [Trackback]
[…] Find More Info here on that Topic: vazgenmanukyan.am/en/ինչ-մնաց-ղարաբաղյան-շարժումից-ու-ղար/ […]
… [Trackback]
[…] Information on that Topic: vazgenmanukyan.am/en/ինչ-մնաց-ղարաբաղյան-շարժումից-ու-ղար/ […]
… [Trackback]
[…] Information on that Topic: vazgenmanukyan.am/en/ինչ-մնաց-ղարաբաղյան-շարժումից-ու-ղար/ […]